Կանադայի վարչապետը պատմել է, թե ինչ է քննարկել Արամ Ա կաթողիկոսի հետ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։
«Կանադայի հայ համայնքը ուժեղ է և եռանդուն, և Արամ Առաջին կաթողիկոսի հետ հանդիպմանը մենք խոսեցինք այդ մասին: Մենք նաև խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրագործված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղությանը մեր աջակցության մասին», -գրել է Կանադայի վարչապետը Թվիթերի իր էջում։
Նշենք, որ Արամ Առաջինը հովվապետական այցով Կանադա է մեկնել մայիսի 31-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան