Կրակովում կմեկնարկի Եվրոպական ամառային երրորդ խաղերը
Հունիսի 21-ին Կրակովում կմեկնարկի Եվրոպական ամառային երրորդ խաղերը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Մրցումները հեռարձակելու համար համաձայնագիր է ձեռք բերվել աշխարհի 50 երկրների հեռուստակայանների հետ: Ցանկը կարող է ընդլայնվել, քանի որ բանակցությունները շահագրգիռ կազմակերպությունների հետ դեռ ընթանում են:
Միջոցառման ընթացքին կհետևեն ոչ միայն եվրոպական երկրներում, այլև՝ Հարավային Ամերիկայում:
Եվրոպական խաղերի հեռուստատեսային ազդանշանի արտադրողը Եվրոպական հեռարձակողների միությունն է (EBU): Այս մասին համաձայնագիրը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (EOC) հետ կնքվել է անցած ամառ, որի համաձայն EBU- ին բացառիկ իրավունք է տրվել նաև 2027թ. նշանակված մարզահանդեսի համար:
Նշած գործընկերությունը մարզասերներին հնարավորություն կընձեռի հետևելու Եվրոպայի սպորտի աստղերի ելույթներին: Հավելենք, որ շատ մարզիկներ հանդես կգան նաև օլիմպիական խաղերում:
Միջոցառմանը կմասնակցեն 48 երկրների շուրջ 7000 մարզիկ-մարզուհիներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան