
«Հրապարակ». Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին, կառավարության որոշմամբ ձևավորված՝ Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը 2022 թվականի մայիսից չի գործում։ Այն ձևավորվել էր պատերազմից հետո՝ «Սյունիքի մարզում առկա խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով», և ղեկավարում էր ներկայիս մարզպետ, ստեղծման պահին վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Միջգերատեսչական խումբը պարբերաբար նիստեր էր հրավիրում, ախտորոշում խնդիրները և փորձում դրանց լուծում տալ։ Եվ չնայած խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել, սակայն, մեր տեղեկություններով, կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին