Այս օրենքը «քաղաքացին տուգանքի մատերիալ է» հայեցակարգի դասագրքային օրինակ է․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Ինձ թվում էր, թե ոստիկանությունը հրահանգ ունի չտուգանել բացօթյա սրճարաններում ծխող քաղաքացիներին ու «դեպքի վայր» սրճարաններին։ Այնինչ օղակաձև այգու սրճարաններից մեկում երեկ անձամբ ականատես եղա, թե ինչպես 8-10 ոստիկան միանգամից լցվեց տարածք ու սկսեց տուգանել՝ թե՛ քաղաքացիներին, թե՛ տնտեսվարողին (չնայած սեղաններին մոխրամաններ չկային)։
Իհարկե հիմա սա երրորդական-չորրորդական հարց է, բայց պարտքս եմ համարում հարցի վերաբերյալ հայտնել հստակ դիրքորոշում։ Եվ այսպես, խստորեն հայհոյում եմ այս հիմարագույն օրենքն ընդունողներին էլ, ոստիկաններին «ռեյդերի» ուղարկողներին էլ՝ վրադիր։ Այս օրենքը «քաղաքացին տուգանքի մատերիալ է» հայեցակարգի դասագրքային օրինակ է։
ՀԳ. Փակ տարածքում ծխելու արգելքին դեմ չեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր են բացահայտել
- Ծխախոտի օգտագործման հետևանքով տարեկան մահանում է 8 մլն մարդ
- Ֆեյսբուքում կար բողոք, որ մեր վարորդներից մեկը իրեն ագրեսիվ է պահել, ծխել է, ծխախոտի մնացորդը դուրս նետել.Լևոն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա