Փաշինյան. Մեզ մտահոգում է Վերին Լարսի անցակետի թողունակությունը
Նա նշեց, որ գիտի, որ ռուսական կողմն այնտեղ մեծ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում և հավելեց. «Հուսանք՝ այս ամիս։ Եթե հնարավոր լինի հստակեցնել աշխատանքների ավարտի ժամկետները, քանի որ սա շատ կարևոր տեղեկություն է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։
Սա նույնպես կարևոր նրբերանգ է, որը մեծապես կխթանի մեր տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը»։
Փաշինյանը նաև հայտնեց Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ուղիները՝ ինքնիշխանության սկզբունքի, այն կողմերի իրավասության շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցության ուղիները։
«Այն վերաբերում է այն հաղորդակցության ուղիներին, որոնք ուրվագծված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում»,-հավելեց նա՝ հույս հայտնելով, որ կոնկրետ լուծումներ կգտնվեն։
«Մենք կոնկրետ առաջարկներ ենք արել, և հուսով եմ, որ այդ առաջարկները կընդունվեն։ Սրանք փոխզիջումային լուծումներ են, որոնք մենք մշակել ենք վերջին երկու տարիների ընթացքում»,- ընդգծեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան