Փաշինյանի ընտանիքը շրջագայում է պաշտոնական հանդիպումների հաշվին
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:
Կառավարության տարածած լուսանկարներից տեղեկանում ենք, որ Փաշինյանն իր հետ Սոչի է տարել նաև փոքր դստերը։
Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն, այս օրերին Բրյուսելում է, մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության 10-ամյակին նվիրված գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկացրել է Աննա Հակոբյանը՝ լուսանկարներ հրապարակելով Եվրոպական խորհրդարանի շենքից։ Նրա հետ են նաև մի քանի ՔՊ-ական կին պատգամավորներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին