Այս տարվա մայիսին 2022թ. մայիսի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 21.3% գնանկում
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.1 % գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.9% գնանկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիաճակագրական ծառայությունից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.3-0.1% գնանկում, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
2023թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.5% և 1.1%-ով: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 21.3%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.2% և 9.6% գնանկում:
Հարակից հրապարակումներ`
- Մայիսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1% գնանկում
- Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին