Թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է
Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրի ազգային արժույթը՝ լիրան կրկին սկսել է շարունակաբար արժեզրկվել:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, այսօր՝ հունիսի 7-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 22.51-ի: Մեկ եվրոյի փոխարժեքն էլ 24.05 լիրա է: 1 օրում լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 5 տոկոսով:
Հունիսի 6-ին բորսաների փակման ժամանակ 1 դոլարն արժեցել է 21.61 լիրա:
Ներկայում գործարքները կատարվում են 1 դոլար/22.74լիրա փոխարժեքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է