Հայաստանն ու մի քանի երկրներ օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները. ԱՄՆ պետքարտուղարություն
Չնայած պատժամիջոցներին, դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների մատակարարումները վերադարձել է նախկին մակարդակին։ РБК-ն, հղում անելով Politico-ին, գրում է, որ այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը։
Խնդիրն, ըստ նրա, այն է, որ եվրոպական ընկերությունները նյութեր են վաճառում այլ երկրների, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին:
«Այս տարվա սկզբից Ռուսաստանը կարողացավ ներմուծել էլեկտրոնիկայի որոշ հիմնական կատեգորիաներ մոտավորապես նախապատերազմական մակարդակով», - ասել է Օ'Բրայենը ՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները և ինտեգրալ սխեմաները:
Նա նշել է, որ այդ բաղադրիչները շատ կարևոր են ժամանակակից զենքի արտադրության մեջ։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն հայտնաբերել է հինգ երկիր, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները՝ Թուրքիան, Ղազախստանը, Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք որևէ կերպ չենք փորձում օժանդակել մեր ռուս գործընկերների կողմից սանկցիաների շրջանցմանը. Քերոբյան
- ԱՄՆ-ից Հայաստանին մեղադրանք է առաջադրվել երկակի նշանակության արգելված ապրանքների՝ չիպերի վերաարտահանման համար
- ԵՄ-ից Հայաստան կրծքի էլեկտրական պոմպերի ներկրման ավելացումն անհանգստացրել է եվրոպացի պաշտոնյաներին