Աղբյուր. «Այաքսը» ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին
Նիդեռլանդական «Այաքսը» ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին: Այս մասին «Чемпионату»-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Հայ կիսապաշտպանը ակումբի ամառային տրանսֆերների առաջնահերթությունների ցանկում է: Ամստերդամյան ակումբը նախատեսում է բանակցությունների մեջ մտնել Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչից հետո։ «Կրասնոդարը» պատրաստ կլինի վաճառել խաղացողին 10 միլիոն եվրոյից մի փոքր ավելի գումարով, գումարած բոնուսները», - ասել է «Чемпионату»-ի աղբյուրը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել Սպերցյանի նկատմամբ իտալական «Միլանի», «Ֆիորենտինայի» և գերմանական մի շարք ակումբերի հետաքրքրության մասին։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին