Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերում. Անահիտ Ավանեսյանը՝ Արսեն Թորոսյանի քննադատական խոսքերի մասին
«Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերում, մեր հարաբերությունները կարծում եմ շատ լավն են, գործընկերային»,-ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ իրեն ուղղված քննադատությունների և անձնական հարաբերությունների վերաբրեյալ հարցին կառավարության մուտքի դիմաց պատասխանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հայտնեց որ քովիդի գործով, չարաշահումների փաստերով Արսեն Թորոսյանի հետ միասին իրեն չեն հարցաքննել:
«Երեբ, որ կարիքը կառաջանա և քննիչները դրա անհրաժեշտությունը կտեսնեն, կհրավիրեն, ես էլ կներկայանամ և կտամ բացատրություններ»,-ասաց Աավանեսյանը:
Նա հայտնեց, որ Գառնիում տեղի ունեցած ավտոպատահարից հետո ծանր վիճակում գտնվողները դեռ երկար բուժման կարիք կունենան և հորդորեց պահպանել ավտոմոբիլային երթևեկության կանոնները, որով սահմանված է, որ մինչև 7 տարեկան երեխաները պետք է երթևեկեն, միայն համապատասխան նստատեղերով:
«Ես երբ ամեն անգամ լինում եմ «Սուրբ Աստվածամայր» կամ այլ բժշկական կենտրոններում և տեսնում են, թե ինչ ծանր գանգուղեղային տրավմաներով երախաներ ունենք միայն այն պատճառով, որ տարրական անվտանգության կանոններին չեն հետևում, իսկապես մարդու սիրտը կտոր-կտոր է լինում»,-հայտարարեց Առողջապահության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչու Արսեն Թորոսյանին առայժմ «ձեռք չեն տալիս»
- Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա. Սասուն Խաչատրյան
- Արսեն Թորոսյանը կհարցաքննվի
- Մեզ համար կարևոր է թմրանյութերի օգտագործման դաստիարակչական և իրազեկման աշխատանքները. Անահիտ Ավանեսյան