Չալաբյան. Այսօր եկել ենք մի հանգրվանի, որ փորձում են մեր հիմնարար իրավունքը խլել՝ մեր ազգային գոյության իրավունքը
«Քայլ առ քայլ մեզ փորձում են ներարկել մի գիտակցություն, որ մեր տեսակը չկա, որ մենք դեռ պետք է ապացուցենք, որ մենք գոյություն ունենք, որ մեզ ինչ-որ կադաստրի թուղթ է պետք»,- «Հայաքվե» նախաձեռնության «Հարցեր, պատասխաններ» քննարկման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Նա հիշեցրեց Արգշիտիի սեպագիր արձանագրությունը, Բեհիստունյան արձանագրությունում հայերի հիշատակման մասին, ու անհասկանալի է այդքանից հետո «կադաստրի թղթի» մասին խոսակցությունը։
«Մենք այսօր եկել ենք մի հանգրվանի, երբ որ մեզանից փորձում են մեր հիմնարար իրավունքը խլել՝ մեր ազգային գոյության իրավունքը։ Մենք պետք է դրան հակադրվենք։ «Հայաքվեն» մենք սկսել ենք այդ նպատակով՝ հակադրվելու և վերահաստատելու մեր ազգային գոյության իրավունքը»,- ասաց Ա.Չալաբյանը։
Նա ընդգծեց՝ ապրում ենք մի իրավիճակում, երբ մեր սահմանադրական կարգի հիմքերը գրոհի են ենթարկվում ոչ միայն թշնամու կողմից, այլ նաև թշնամու կամակատարների կողմից մեր երկրի ներսում։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից
- «Հայաքվե»-ն փաստացի Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան