«Գրիգոր Լուսավորչի վրա մեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է ՆԳ նախարար ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Գրիգոր Լուսավորչի վրա ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց։
Այսօր առավոտյան ՆԳ նախարար Վահե Ղազարյանի` ավտոշարասյունով տանից գործի գնալու համար ոստիկանությունը մասնակի փակեց Գրիգոր Լուսավորչի փողոցը` ստեղծելով վթարային իրավիճակ։
Ոստիկանների այս գործողությունների արդյունքում վթարից խուսափող վարորդները սկսեցին շղթայաբար վերադասավորվել դեպի ձախ, ինչը փակուղի ստեղծեց ամենաձախ շարքում երթևեկող վարորդի համար, որը և վթարվեց։
Հույս ունեմ, որ ոստիկանությունը չի փորձի կոծկել այս վթարի պատճառում ՆԳ նախարարի ավտոշարասյան ուղեկցման հանգամանքը»։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցները բավարար են մեղադրյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակելու համար. Փաստաբան
- Փաստաբան. Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ խախտվել են Սոնա Մնացականյանի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը կուղարկվի դատարան․ Դատախազություն
- Մահաբեր ավտոշարասյունը դեպի կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո․ Խամոյան
- Փաշինյանի ավտոշարասյունն առանց կանգառի շրջանցում է վրաերթի ենթարկված կնոջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան