Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո Դնեպրի հոսանքի արագությունն աճել է 10 անգամ
Խերսոնի մարզում 29 մարդ հոսպիտալացվել է Կախովկայի ՀԷԿ-ի ավերածությունից հետո առաջացած հեղեղումների պատճառով։ Այս մասին հայտարարել է մարզի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Ալլա Բարխատովան, գրում է ՏԱՍՍ-ը։
Նահանգապետի պաշտոնակատար նշանակված Վլադիմիր Սալդոնն էլ հայտնել է, որ Դնեպրի հոսանքի արագության տասնապատիկ աճը բարդացնում է մարդկանց տարհանումն այն տարածքներից, որոնք հեղեղվել են հիդրոէլեկտրակայանի վթարի հետևանքով:
Նրա խոսքով ՝ վտանգավոր գոտիներից ժամանակին դուրս չեկած մարդկանց պետք է իջեցնել տանիքներից ու ցանկապատերից։
Սալդոն հայտնել է նաև, որ ավելի քան 4000 մարդ է տարհանվել ջրհեղեղից տուժած շրջաններից:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։
Նշենք, որ Ուկրաինան հայտարարում է՝ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը, ռուսական կողմը՝ ուկրաինական զինված ուժերը։
Հարակից հրապարակումներ`
- Նովայա Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո 7 մարդ համարվում է անհետ կորած
- Կախովկայի ՀԷԿ-ի պայթունից հետո հեղեղված քաղաքում ջրի մակարդակը սկսել է իջնել
- Պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու․ Սաակաշվիլին ՝«Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակման մասին
- Կրեմլը հերքել է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցմանը Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները
- Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո հեղեղված տարածքներից մարդկանց տարհանում են
- Կախովի ՀԷԿ-ին հասցված հարվածներից հետո 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ