Թուրքիայի երկրաշարժից տուժածների համար Մեքսիկայում հավաքված օգնությունը վաճառվել է հենց տեղական շուկայում
Թուրքական մամուլն անդրադարձել է Մեքսիկայում տեղի ունեցած և երկու երկրների միջև սկանդալի առիթ դարձած հետևյալ իրադարձությանը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, մեքսիկացի մի լրագրող սեփական նախաձեռնությամբ լրագրողական հետաքննություն է արել՝ պարզելու Թուրքիայի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու համար հավաքված ապրանքների հետագա ճակատագիրը։
Լրագրողի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Մեքսիկայում հավաքված օգնությունը ոչ թե ուղարկվել է Թուրքիա, այլ վաճառվել է հենց տեղական շուկայում։
Նշվում է, որ չնայած Մեքսիկան փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիան օգնության ձեռք մեկնած երկրներից մեկն է, բայց այս իրադարձությունը կարող է ստվերել Մեքսիկայի հեղինակությունն այդ հարցում։
Մեքսիկական կողմը դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել վերոնշյալ սկանդալի առնչությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան