«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը ընկել է Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իրավապահ համակարգը ընկել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի կամ բոլորին հայտնի Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալի ներկայիս պետ Դանիել Մկրտչյանի հետևից:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել դիզվառելիք յուրացնելու և պետությանը շուրջ 25 միլիոն դրամի վնաս հասցնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անգամ ծառայության պետ Վահան Օսեյանի տան լոգարանի պետքարանի և հավաբնի վրա նախաքննական մարմինը արգելանք է դրել:
Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ սա աբսուրդ քրեական գործ է, որն արդեն գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում: «Նախ՝ նշեմ՝ մոտ 20 միլիոն դրամի յուրացման մասին է խոսքը, և ինքներդ կարող եք գալ դատարան արդեն ու տեսնել, թե ինչպես են մարդկային կյանքեր փրկած անձանց դիզվառելիքի հափշտակման մեջ մեղադրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փաստաբանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան