Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
ՀՖՖ հաղորդմամբ, արդեն հավաքին են միացել հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան - «Ալաշկերտ»
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Նշված ֆուտբոլիստներն այսօր կանցկացնեն առաջին մարզումը:
Հունիսի 8-ի երեկոյան հավաքականին կմիանան Վարազդատ Հարոյանը և Կամո Հովհաննիսյանը, հունիսի 11-ին՝ Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին:
Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը պարզ կդառնա ավելի ուշ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի երկրպագուների համար
- Ո՞ւմ է Ալեքսանդր Պետրակովը հրավիրել ազգային հավաքական
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան