Ուկրաինայի պարտությունը աղետ կլինի ԵՄ-ի համար. Իտալիայի նախկին վարչապետ
Կիևի պարտությունը ճակատագրական կլինի Եվրամիության և նրա արժեքների համար: Այս մասին հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին ՝ ելույթ ունենալով Բոստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի հաղթանակի ճանաչումը մահացու հարված կհասցնի ԵՄ-ին»։
«Եվրամիության էքզիստենցիալ արժեքներն են խաղաղությունը, ազատությունը և հարգանքը ժողովրդավարական ինքնիշխանության նկատմամբ, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը, Եվրոպան և նրանց դաշնակիցները այլընտրանք չունեն, քան ապահովել Ուկրաինայի հաղթանակն այս հակամարտությունում»,- ասել է նա։
Անցյալ տարեվերջին նախկին վարչապետն ասել էր, որ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան