«Փաշինյանի այդ հայտարարությունն ավելի շատ մոտ ապագայում գերիների վերադարձին չսպասելու, քան սպասելու մասին էր». Factor.am
Factor.am-ը գրում է.
«44-օրյա պատերազմից ավելի քան 2 ու կես տարի անց Բաքվում դեռ մի քանի տասնյակ հայ ռազմագերի կա՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով նախատեսվում էր գերիների և պահվող անձանց անհապաղ վերադարձ։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 33 գերի կա, սակայն ՄԻԵԴ-ում հայ գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպաններն անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որ առնվազն 80 անձ է պահվում Բաքվի բանտերում։ Ուղիղ երկու տարի առաջ՝ 2021 թվականի հունիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ գերության մեջ գտնվող անձանց վերաբերյալ մի հայտարարություն արեց, որը տևական ժամանակ քննարկումների ու քննադատությունների տեղիք տվեց։
«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են ՀՀ անկախության և ինքնիշխանության համար, նրանք մեզ կներեն մեկ, երկու ամիս ավելի բանտերում մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»,- ասել է նա։
Վարչապետի թեկնածուն այդ օրը նաև հայտարարել էր, որ գերիների խնդիրը փորձում են Հայաստանի և հայ ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ 2020 թվականի հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Խծաբերդում գերեվարված և 2022 թվականին գերությունից վերադարձած Վարազդատը Փաշինյանի մոտեցմանը քննադատաբար է նայում։
«Ո՛չ այնտեղ հայտնվելն է ներելի, ո՛չ էլ այնտեղ այդքան մնալն է ներելի։ Ում վարչապետ եք անվանում, ինքն այնքան վատ բաներ է անում, որ կարծում եմ՝ չարժի զարմանալ իր այդ հայտարարության վրա։ Նա պատասխանատվության զգացողություն չունի»,- ասում է Վարազդատը։
Զինծառայողների և գերությունից վերադարձած անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արձանագրում է՝ Փաշինյանի հայտարարությունից հետո ոչ միայն գերիների վերադարձի հարցը չի լուծվել, այլ նաև ՀՀ անկախությունն ու անվտանգությունն են վտանգի տակ հայտնվել։
Հոգեբան Արկադի Մեհրաբյանը Փաշինյանի հայտարարությունից երկու տարի անց դրական արդյունքներ չունենալը մտահոգիչ է համարում․ նշում է՝ խոցելի խմբերին պատկանող բազմաթիվ անձինք հոգեբանական խնդիրներ են ձեռք բերել։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ կառավարության համար քաղաքացիները, գերիները վերջին պլանում են, կարևորն իշխանությունը պահելն է։ Հոգեբան Արկադի Մեհրաբյանի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարությունն ավելի շատ մոտ ապագայում գերիների վերադարձին չսպասելու, քան սպասելու մասին էր։
Նշենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների վերադարձի վերաբերյալ։ Երեք շաբաթ անց, սակայն, դրական որևէ տեղաշարժ դեռևս չկա»։
Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
- «Եթե գերիները վերադառնան, մի հարց պետք է տան Փաշինյանին՝ ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»
- Հայ գերիներին Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել. Քրիստիննե Գրիգորյան
- Հայաստան վերադարձած 17 ռազմագերիները գտնվում են ՊՆ հոսպիտալում
- «Դռոշը վառիք, դրա համար գերիներին չբերին». գյումրեցիները խառնել են հարց-պատասխան ու տեղեկություն
- Amnesty International. Ադրբեջանում հայ գերիներին դատում են արագացված կարգով, առանց արդար դատավարության ընթացակարգերին հետևելու
- ՔԿ. 10 գերիները հարցաքննվել են, հարուցված քրեական գործեր չկան
- Ադրբեջանցիները խստորեն հանձնարարականներ են տվել, թե հայ ռազմագերիները Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ ինչ պետք է խոսեն. ՀՀ ՄԻՊ
- Արման Թաթոյան. Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք
- Ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ առանց եթե-ների ու բայց-երի․ քննարկում ԵԽԽՎ-ում
- «Գերիները Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքին կդառնան շատ լուրջ խաղաքարտ ամենակարևոր զիջումները կորզելու համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան