Ծառայությունների ոլորտում սակագները 4.7%-ով աճել են
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. Մայիսին 2022թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 4.7%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ` 0.2%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով:
Նշենք, որ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մայիսը 2022թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.8% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան