Ընդունվում են հայտեր «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար
եկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար հայտերի ընդունումը:
Նշված մրցանակները շնորհվում են գրագիտության խթանման գործում նշանակալի ավանդ ունեցած հաստատություններին, պետական և հասարակական կազմակերպություններին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Անցումային փուլում գտնվող աշխարհի համար գրագիտության խթանում» խորագրի ներքո: Անդամ երկրները յուրաքանչյուր մրցանակի համար կարող են ներկայացնել մինչև երեք հայտ:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր նյութերից և կայքէջից։
Թեկնածուներն իրենց հայտերը մինչև ս.թ. հունիսի 28-ը պետք է գրանցեն՝ https://survey.unesco.org/3/index.php?r=survey/index&sid=913298&newtest=Y&lang=en հղումով: