Հայկական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները՝ Բաքվում
Հունիսի 8-ին Բաքվում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ։
Նիստում Խորհրդի անդամները քննարկում են Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին սահմաններում տիրող իրավիճակին, համատեղ հատուկ սահմանային գործողությունների նախապատրաստմանը և անցկացմանը վերաբերող հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության ընդունած որոշումը կնպաստի ԱՊՀ տարածքում ներդրումային գործունեության ազատականացմանը
- ՌԴ ԱԴԾ տնօրենը հայտարարել է ԱՊՀ-ն ապակայունացնելու Արևմուտքի ցանկության մասին
- Մոլդովայի կառավարությունը չեղարկել է ԱՊՀ երկրների սահմանների պաշտպանության մասին համաձայնագիրը
- Քաղաքական գործիչը Վրաստանի օրինակով ենթադրել է, թե ինչի կհանգեցնի ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալը
- Արևմուտքը սադրանքներ է նախապատրաստում ԱՊՀ երկրներում իրավիճակն ապակայունացնելու համար. ԱՊՀ գլխավոր քարտուղար