ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են.
«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարն ասել էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին»։
Հարակից հրապարակումներ`
- Պատել. ԱՄՆ-ը հավատում է, որ Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է
- Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների անցկացմանը. Վեդանտ Պատել
- Վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
- Հունիսի 12-ին Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին