Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության, Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման, Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման և դրանց արդիականացման հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի հետ հացահատիկի համաձայնագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆիդանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել մայիսի 28-ին գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարարի հետ
- Չավուշօղլուն և Աքարն այլևս նախարարներ չեն