Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ։
Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն շարժման՝ ԱՀ նախագահին ուղղված նամակի դրույթների շուրջ։ Նախագահը, կարևորելով կենսական հարցերի շուրջ հանրային տարբեր շրջանակների հետ երկխոսության անհրաժեշտությունը, ներկայացրել է իշխանությունների ռազմավարական մոտեցումները հատկապես շրջափակման պատճառների ու հետևանքների հաղթահարման վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից Հայաստանի և Հայաստանից Արցախ քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով ադրբեջանական ապօրինի անցակետով
- Եկեղեցին Աստծո տունն է, բաց է բոլորի համար և պատրաստ է օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ