Նյու Յորքը դարձել է աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաքը
Նյու Յորքը առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաքների վարկանիշում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Կանադայում բռնկված հրդեհների պատճառով Նյու Յորքը շրջանցել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքային և Թել Ավիվին։
Կանադայի անտառային հրդեհները հանգեցրել են նրան, որ Նյու Յորքը, Վաշինգտոնը, դրանց շրջակայքը և հյուսիսարևելյան որոշ նահանգներ պատված են դեղնամոխրագույն մշուշով:
Նյու Յորքի Առողջապահության և հոգեկան հիգիենայի դեպարտամենտի տվյալներով՝ քաղաքում գրանցվել է օդի ամենավատ որակը 1960-ականներից ի վեր: Քաղաքապետ Էրիկ Ադամսը զգուշացրել է, որ իրավիճակը կշարունակի վատթարանալ։
Նյու Յորքի «LaGuardia» և Նյու Ջերսիի «Նյուարկ Լիբերթի» օդանավակայաններում թռիչքներ չեն ընդունում տեսանելիության նվազման պատճառով: Նյու Յորքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել փողոցում դիմակներ կրել։
Նշվում է, որ Կանադայի տարբեր շրջաններում անտառային հրդեհները մոլեգնում են արդեն մի քանի շաբաթ ։ Հունիսի 6-ի դրությամբ հրդեհի ավելի քան 400 օջախ է եղել, որոնցից ավելի քան 200-ը դեռևս չի հաջողվում վերահսկել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան