ԱԱ մարմինների 40 զինծառայողի բնակարանային պայմանների բարելավման համար պետությունն ամեն տարի 157 մլն դրամ կհատկացնի
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ: Հարցը զեկուցեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյան
«Նախագծի ընդունման դեպքում 2024 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ԱԱ մարմինների 40 զինծառայող հնարավորություն կունենա օգտվելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագրից: Բյուջեից ամեն տարի մոտավոր հաշվարկով կպահանջվի 157 մլն դրամ»,-ասաց Հարությունյանը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ներկայում ԱԱԾ բազմաթիվ ծառայողներ ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար: Ըստ այդմ՝ հնարավորություն է ստեղծվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներն ամբողջ ծավալով տրամադրելու եղանակով, Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես և սահմանապահ զորքերում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից:
Որոշմամբ առաջարկվում է կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողներին»:
Հարակից հրապարակումներ`
- Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերում. Անահիտ Ավանեսյանը՝ Արսեն Թորոսյանի քննադատական խոսքերի մասին
- Պահուստային ֆոնդից լրացուցիչ 358,3 մլն դրամ հատկացվեց ՀՀ-ի մարզաձևերի ֆեդերացիաներին
- Արդարադատության նախարարությունը մարզերում կներդնի շարժական պրոբացիոն գրասենյակներ
- Ես ունեմ աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտ Փաշինյանի մորը. Գայանե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին