Պատել. ԱՄՆ-ը հավատում է, որ Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է
ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է։ Այս մասին հունիսի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Հարցին՝ կարծո՞ւմ է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են էական առաջընթաց գրանցել հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը, Պատելը պատասխանել է՝ կրկնելով ավելի վաղ արված հայտարարությունը.
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել խաղաղ ապագայի Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարն ասել էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին»։
Հարակից հրապարակումներ`
- Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների անցկացմանը. Վեդանտ Պատել
- Վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
- Հունիսի 12-ին Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան