Մեր նպատակը Արցախն այլ պետության կազմ ընդգրկում ենթադրող փաստաթղթի ստորագրումը քրեականացումն է. Ավետիք Չալաբյան
«Մենք որոշել ենք մեկ քայլ առաջ գնալ և այդ որոշումը խախտելու համար սահմանել քրեական պատասխանատվություն»,-«Հայաքվե» նախաձեռնության «Հարցեր, պատասխաններ» քննարկման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նակտի ունենալով1992 թվականի հուլիսի 8-ին ՀՀ ԳԽ որոշումը, որի երկրորդ կետով սահմանված է, որ ՀՀ-ի համար անթուլատրելի է ցանկացած փաստաթուղթ, որում Լեռնային Ղարաբաղը կարող է նշված լինել Ադրնբեջանի կազմում:
Չալաբյանը հայտնեց, որ դրա համար պետք է ԱԺ մտցնել այդ պահանջի խախտման դեպքերը քրեականացնող օրենսդրական նախաձեռնություն, հասնել նրան, որ ԱԺ-ն ընդունի և եթե այն տեղի չի ունենում, տանել այդ հարցը հանրաքվեի:
«Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորույունը, իսկ 2018 թվականին ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքը դրա համար սահմանել է հստակ ընթացակարգ, ըստ որի քաղաքացիական նախաձեռնությամբ խումբն իրավունք ունի դիմել ԿԸՀ, ներկայացնել օրենքի նախագիծ, ստանալ համապատասխան թույլտվություն և համաքաղաքացիների 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրենքի ուժով նախագիծը ներկայացել ԱԺ քննարկման, իսկ եթե ԱԺ-ն մերժում է, կամ գործող ԱԺ-ի դեպքում՝ խուսափում է օրենքի քննարկումից, ապա նախաձեռնող խումբն իրավունք ունի դիմելով ԿԸՀ-ին, վերահաստատել նախաձեռնության շարունակութունը և ևս 300 հազար ստորագրություն հավաքելով, օրենքի պարտադիր ուժով օերնքի նախագիծը բերել հանրաքվեի»,-հայտնեց Չալաբյանը:
Նրա խոսքով՝ «Հայաքվե»-ի նպատակը Քրեական օրենսգրքի Սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործությունների բաժնում երկու հոդված ավելացնել է, առաջինով քրեական պատասխանատվություն է սահմանվում ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում:
«Երկրորդ հոդվածով քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար»,-ասաց Չալաբյանը:
«Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանն էլ ներկայացրեց ստորագրահավաքի անցկացման քայլերը և աշխատանքային, կազմակերպչական գործընթացը: