Արագածավանում լարված իրավիճակ է, գյուղացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյային
Լարված իրավիճակ է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, գյուղացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյային, ով հարվածել և գազ է փչել Արագածավանի բնակիչ, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդ տղայի դեմքին:
NEWS.am-ին ակցիայի մասնակից Արագածավանի բնակիչներից մեկն ասել է, որ Արագածավան գյուղում իրավիճակը շարունակում է մնալ լարված, գյուղացիները դեռ փակ են պահում ճանապարհը ՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյային՝ Թալին խոշորացված համայնքի կոմունալի պետ Սուրեն Թորոսյանին ակցիայի վայր գալ:
«Այստեղ մոտ 40 ոստիկան կա, մենք վճռական ենք տրամադրված, չենք բացելու ճանապարհը, իրենք այդքանով չեն կարող ճանապարհը բացել»,-ասել է նա:
Արագածի բնակիչը պատմել է, որ Սուրեն Թորոսյանի և երիտասարդի միջև կոնֆլիկտը ծագել է մոտ 20 օր առաջ, երբ գյուղին ոռոգման ջուր չտալու պատճառով ժողով են արել:
«Երիտասարդը նրան ասել է՝ դե ջուր տուր, գնանք ջրենք, ու մի թեթև հրել է: Դեպքից անցել է 20 օր, նա անցնելուց է եղել, տեսել է, որ երիտասարդը մենակ է եղել իր աշխատավայրում՝ վուլկանիզացիայում, ասել է՝ արի, խոսենք, գնացել են մի փոքր հեռու, գազ է հանել, փչել երեսին և մահակով գլխին է հարվածել: Երիտասարդն էլ էպիլեպսիկ հիվանդություն ունի: Նոր՝ քիչ առաջ այստեղ ոստիկանների հետ խոսելիս վատացավ, տեղափոխեցին հիիվանդանոց»,-ասել է նա:
Արագածավանի նախկին համայնքապետ Անդրանիկ Պապիկյանն ասել, որ ՔՊ-ական պաշտոնյան առաջին անգամը չէ, որ նման աղմկահարույց միջադեպի կենտրոնում է հայտնվում:
«Բացարձակ անգրագետ, բառիս բուն իմաստով հայերենի տառերը չի ճանաչում, ՔՊ-ն աջակցում է, ինքն էլ հանցագործություն է անում, ոչ մի ուսում չունեցող, ոչ մի բանից չհասկացող մեկն է, հալալ է ՔՊ-ին: Ինքն արտոնյալ է իրեն պահում, դուբինկա ունի մոտը, կներեք արտահայտությանս՝ աշհաբրգած է իրեն պահում, ինչի պետք է ինքը բալոն իր մոտ պահի, որ մի հատ էլ երիտասարդի աչքերին փչի»,- պատմել է նա:
Պապիկյանն ասել է, որ երիտասարդի հայրը Ռուսաստանում է աշխատում, իրենք էլ սոցիալապես ծայրահեղ վիճակում ապրող ընտանիք են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան