Արդարադատության նախարարությունը մարզերում կներդնի շարժական պրոբացիոն գրասենյակներ
«Պրոբացիայի ծառայության գործառույթներն ավելացել են, գրեթե կրկնապատկվել են՝ նոր պատիժների կատարմամբ և նոր խափանման միջոցների կիրառմամբ պայմանավորված»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով օրակարգային 44 որոշումներից զեկուցվող երեք նախագծերից մեկը:
Թվարկելով ավելացած գործառույթները՝ նախարարը հիշատակեց ազատության սահմանափակումը, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովումը, այլընտրանքային խափանման միջոցները, տնային կալանքը և վարչական հսկողությունը, անվտանգության միջոցները, որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու և հոգեբանական օգնություն ցուցաբերելու պարտականության կատարման ապահովումը:
Ըստ Մինասյանի՝ ավելացել է պրոբացիայի գործառույթների այցերը շահառուների աշխատավայրեր, բժշկական օգնության իրականացման այլ վայրեր:
Նա հայտնեց, որ գործառույթների ծավալի մեծացման հետևանքով որոշ մարզերում անհրաժեշտություն է առաջացել ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա ստեղծել պրոբացիայի շահառուների ընդունելությունը, իրականացնել համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթները:
«Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրեին կշրջեն նրանց բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն նրանց իրավունքներն ու պարտավորությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները»,-հայտնեց Գրիգոր Մինասյանը:
Շարժական գրասենյակների ներդրմամբ, ըստ նախարարի, կոպտիմալացվեն մարզային որոշ բնակավայերի գրասենյակները, որոնց շահառուները քիչ են և դրանք կմիավորվեն մարզկենտրոնների գրասենյակների հետ:
Նա հայտնեց, որ ձեռք է բերվելու նաև 17 նստատեղ ունեցող տրանսպորտային միկջոց Արարատ քաղաքում պրոբացիայի կենտրոնի բարենպաստ վերականգնողակ ծրագրեր իրականացնելու նպատակով այլ մարզերից շահառուներին տեղափոխելու համար
Գրիգոր Մինասյանը նաև տեղեկացրեց, որ շրջիկ պրոբացիոն գրասենյակիներ ձեռք բերելու համար «Գնումների մասին» օրենքով մրցույթ է հայտարարել և արդեն կնքվել է պայմանագիր:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների պատրաստման հնարավորությունները
- Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ-ի ռազմավարությունը հաստատվեց
- Պրոբացիոն ծառայության շահառուներին օգնում են կրթության և զբաղվածության հարցերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան