«Սա ոչ թե քաղաքական, այլ խուլիգանական քայլ է»․ Արթուր Համբարձումյանն՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իմ դեմ քրեական գործ են հարուցել՝ Արմեն Գրիգորյանին կալանք տված ու, եթե չեմ սխալվում՝ կաշառակերության մեջ մեղադրվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակային վիրավորելու համար:
Աբսուրդ»:
Panorama.am-ի հետ զրույցում Համբարձումյանը մանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը։
«Արմեն Գրիգորյանի հուղարկավորության օրը ես հարցազրույց եմ տվել՝ ասելով, որ նրան հասցրել են մահվան, որը նույն է, թե սպանել են։ Եվ այդ արտահայտության համար իմ նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, դատարանում վկայի կարավիճակով էի։ Սա եղել է մեկ տարի առաջ։ Այն ժամանակ ասացի, որ՝ ես չեմ ասել ,թե սպանել են, ասել եմ՝ հասցրել են մահվան, որը հոմանիշ է։ Եվ ամեն ինչ վերջացավ»,- պատմեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ մեկ տարի հետո իմացել է, որ վկայի կարգավիճակը փոխվել է և դարձել է մեղադրյալ։
«Այն դատավորին, որը Արմենի կալանքի սանկցիան էր տվել, ասել եմ՝ «համերի ֆոնին նկարված քած»։
Հիմա, մեր ընկերոջն ապօրինի կալանքի սանկցիա տված դատավորին նման արտահայտություն անելու համար, հարուցվել է քրեական գործ»,- ասաց Համբարձումյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ ներկայացել է քննչական կոմիտե, գործը հարուցվել է Շիրակի մարզային դատախազի տեղակալի կողմից։
Նրա որակմամբ՝ սա ոչ թե քաղաքական, այլ խուլիգանական քայլ է, որը տեղի է ունենում իր նկատմամբ։
«Սա խուլիգանություն է, քաղաքականություն չկա։ Ես չգիտեմ՝ այս գործը հարուցելով ձեռք են առնում ինձ,թե՞ իրենք իրենց։ Ես սա սարկազմով չեմ ասում»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Կարեն Ղազարյանը չի կարող գնահատական տալ, թե պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ում մեղավորությամբ մահացավ դատարանի դահլիճում
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
- Արմեն Գրիգորյանը պատասխանատվության է կանչվել Փաշինյանի հակառակորդը լինելու համար. Ռուբեն Մելիքյան
- Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է
- Դատախազության տղերքն Արսեն Թորոսյանի վրա հաստափոր թղթապանակներ ունեն.պրոդյուսեր Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին