«Ժողովուրդ». Այն, ինչ նախկինում մերժում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա նրա աշխատակազմը մեծ հաճույքով իրականացնում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մեկ անձից գնումներ կատարելու հարցում վարչապետի աշխատակազմը հետ չի մնում մյուս կառույցներից: Սա նշանակում է, որ առանց մրցույթի իրենց ցանկալի ընկերությունից գնումներ են անում գործադիր մարմնում:
Համենայնդեպս, դա են վկայում պաշտոնական տվյալները: Օրինակ՝ Փաշինյանի ղեկավարած կառույցի աշխատակազմը 200 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ սննդի մատուցման և սպասարկման ծառայությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից պարզեց, որ մեկ այլ պայմանագրով էլ «Վինո Վինո» ՍՊԸ-ից 70 հազար դրամով 3 հատ «Նաիրի» կոնյակ են գնել գործադիրում:
Վարչապետի աշխատակազմը նաև 97 հազար դրամ է ծախսել և, ընկերություններից մեկի հետ պայմանագրի հիման վրա, ձեռք է բերել չիր, սուրճ, կոնֆետներ, անձեռոցիկներ: Հարցն այստեղ ամենևին էլ գումարը չէ, այլ երևույթը: Այսինքն՝ այն գործելաոճը, ինչ նախկինում մերժում էր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից քննադատում, հիմա նրա աշխատակազմը մեծ հաճույքով իրականացնում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան