Լուկաշենկոն ասել է, որ ՀԱՊԿ երկրներին սպառնում է տեղեկատվական զենքը
Տեղեկատվական զենքը սպառնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներին և խնդիրներ է ստեղծում նրանց համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի խոսքերը փոխանցում է BelTA-ն։
«Երկրներն ուղղակիորեն գտնվում են այդ ճնշման և տեղեկատվական վտանգավոր զենքի ատրճանակի տակ, որոնք մշտապես խնդիրներ են ստեղծում մեզ համար ներսում»,-ասել է նա ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը։
Նա ընդգծել է տեղեկատվական-հոգեբանական գործողություններին հակազդելու կարևորությունը, քանի որ «նույնիսկ Ուկրաինայում առջևում տեղեկատվական-հոգեբանական պատերազմ է»։ Լուկաշենկոյի խոսքով, «ՀԱՊԿ երկրները պետք է առաջ քաշենք սեփական օրակարգը»։
Բելառուսի ղեկավարը որպես օրինակ բերել է Ղրղզստանի իրադարձությունները, երբ «փորձ է արվել լարել իրավիճակը երկրի ներսում»։ Լուկաշենկոն կարծում է, որ երկրի իշխանությունները մեծ աշխատանք են կատարել և հաջողվել էմեկնարկին կարգավորել իրավիճակը: Նրա կարծիքով, իրենք փորձում են Ղրղզստանով հասնել Ղազախստան, «ինչպես Ռուսաստանով՝ Չինաստան»։
ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասել է նաև, որ այժմ կարևոր է դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում, այլ ոչ թե փնտրել դրա պատճառները։ Միևնույն ժամանակ, Բելառուսի ղեկավարը Ուկրաինայի հակահարձակումն անվանել է «մեծ ապատեղեկատվություն»։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկում կայացել է ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդին կից աշխատանքային խմբի նիստը
- ՀԱՊԿ-ը համաձայնեցրել է առաջիկա 5 զորավարժության ծրագիրը
- «Ժողովուրդ». ՀԱՊԿ-ին մշտապես քննադատող Արմեն Գրիգորյանն այսօր կմասնակցի նիստին
- ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին Մինսկում
- ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով, իհարկե, որոշակի խնդիրներ ստեղծում է. Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին