Երբ մի ամրոցը հանձնես, արդեն ամբողջ զորքով են հարձակվելու քո միակ ամրոցի վրա. Կարեն Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վերջերս Խաչատուրը մի պարզ ու պատկերավոր օրինակ բերեց «Ղարաբաղը հանձնենք, հանգիստ ապրենք» վիրուսային քարոզչական թեզին հակադարձող...
«Պատկերացրու երկու ամրոց ունես, ու թշնամուդ զորքերը երկուսն էլ պաշարել են։ Հիմա քեզ ասում է. «Էն մի ամրոցը հանձնիր, որ հանգիստ ապրես քո մյուս ամրոցում»։ Բայց ակնհայտ է, չէ՞, որ երբ մի ամրոցը հանձնես, արդեն ամբողջ զորքով են հարձակվելու քո միակ ամրոցի վրա»։
Այնպես չէ, որ գոնե իմ շրջապատում սա պետք է ինչ-որ մեկին բացատրել, բայց ամեն դեպքում այս ձևակերպմամբ շատ ավելի պատկերավոր է ներկայացրած իրավիճակը և գուցե մի քանի «քաղաքականությամբ չզբաղվողներին» այնուամենայնիվ լրացուցիչ մտածելու նյութ տա»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Գալիս է ընտրություն անելու պահը. ձեզ տեսնում եք «ռիսկային» 5 թե՞ «ապահով» 95 տոկոսի մեջ։
- Վրթանեսյան. Դիկտատորները միշտ փորձում են հանցակից դարձնել հնարավորինս շատ մարդկանց
- Կարեն Վրթանեսյան. Բանակը գլխատված է
- Կարեն Վրթանեսյան. Էն «իտալական մոդուլային զորանոցներից» ի՞նչ կա
- Կարեն Վրթանեսյան. Նիկոլին նվազագույն կորուստներով հեռացնելու իրատեսական մեկ ճանապարհ եմ տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան