Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող առևանգած երկու հայ զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ Բաքվում այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողին։ Panorama.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ և նամակների միջոցով հաստատվել է կապն ընտանիքների հետ»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապն ընդհատվել էր։ Հաջորդ օրը ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև եղել է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։
Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ
- ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև հունիսի 6-ը ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով
- ԶՈւ երկու զինծառայողներին առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ինչ մեղադրանքներ է հնչեցնում Բաքուն առևանգած հայ զինծառայողների հասցեին
- ՀՀ ՊՆ-ն հրապարակել է որոնվող հայ զինծառայողների անունները
- ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին Բաքուն դեռ թույլ չի տվել տեսակցել մայիսի 26-ին գերեվարված հայ զինվորներին
- Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ից որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող մեքենան. ՊՆ
- Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան