Կիրականացվեն Հերացու փողոցի գրպանիկների փակման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ուսումնասիրվել են Հերացի փողոցի ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման առկա խնդիրները, տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության պատճառները, առաջին և երկրորդ երթևեկելի գոտիներում կայանման հարուցած բարդությունները և այլն:
Քաղաքապետարանից հայտնում են, որ նշված խնդրի լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել Հերացու փողոցի (դեպի կենտրոն ուղղության) գրպանիկների փակման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 9-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան