Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ռուս է մահացել
ՌԴ ԱԳՆ-ն ՌԻԱ Նովոստիին հաստատել է հինգշաբթի օրը Եգիպտոսում շնաձկան հարձակման ժամանակ ռուսաստանցու մահվան մասին տեղեկությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր Հուրգադայում տղամարդու մահվան մասին, ում վրա լողափի մոտ հարձակվել էր շնաձուկը։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենք «հաստատում են 1999 թվականին ծնված ՌԴ քաղաքացու մահը»։
Ավելի վաղ ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել էր, որ հունիսի 8-ին Dream Beach (Հուրգադա) տարածքում շնաձկան հարձակման հետևանքով մարդ է մահացել, Ռուսաստանի քաղաքացիներին խնդրում են ջրի մեջ լինել զգոն և խստորեն հետևել լողի և սուզվելու արգելքները, պահպանել հյուրանոցի աշխատակիցների ցուցումները և առափնյա պահպանության ազդանշանները:
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայում զբոսաշրջիկների վրա շնաձկների հարձակման ևս մեկ պատճառ
- Եգիպտոսում շնաձկների հարձակման հետևանքով աշխարհի լողափերում խուճապ է սկսվել
- Եգիպտոսում շնաձուկը սպանել է զբոսաշրջիկին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան