Փաշինյանի պես «պավեստկայի» թուղթը փաթաթել էր թևը, թե՝ կռվել եմ․ Հրաչիկ Դարբինյան
«Փաշինյանը հեռուստատեսությամբ, զորահավաքի մասին խոսելիս, հայտարարեց, որ «պավեստկաներից» հրաժարվողներին 4-6 տարի դատ է հասնում, հետո փոխեց 6-8 տարի։ Ընդհանրապես, զոհվածների մեջ, մեր մատաղ սերնդի մեջ որևէ մի քպ-ականի երեխա մասնակցե՞լ է պատերազմում։Հենց Սուրո կոչեցյալը, երրորդ օրը փախել է, Փաշինյանի պես «պավեստկայի» թուղթը փաթաթել էր թևը, մի հատ էլ վրեն սրտիկ էր արել,թե կռվել եմ։ Տո ուրդե ես կռվել, կռվող տղեն ընդեղ կռվավ»,- Արագածավանում լրարողների հետ զրույցում ասել է զոհված զինծառայող Վաչագան Դարբինյանի հայրը՝ Հրաչիկ Դարբինյանը։
Դարբինյանին զայրացրել է արագածավանցի Արմենին ծեծի ենթարկած ՔՊ-ական Սուրենի ֆեյբուքյան եթերը։
«Իսկ ինքը մի հատ լակոտ չոբան էր, բուլավկան մայկայի տակ կպցրած չոբան էր, էսօր հելել, ՔՊ-ական է դառել։ Ֆեյսբուք է մտնում, ասում է՝ ով Նիկոլին կպավ, ականջները կկտրեմ, կմտնեմ տները, կանանց կտանեմ։ Տո՛ իրա Նիկոլն էլ, ի՛նքն էլ, իրա տունն էլ, Նիկոլի տունն էլ։ Տո այ անգրագետ, հլը արի անուն-ազգանունդ գրի։ Տառասխալով էր գրել իրա անուն-ազգանունը։ Էսօր էլ գրում են Թալին ՋՕԸ-ի պետ։ Էս ո՞ւր հասանք»,- նշել է նա։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Նարեկ Սարգսյանի հայրը՝ Հարություն Սարգսյանն էլ ասաց, որ իր տղայի թաղման օրն իրեն «պավեսկա» են բերել տվել։
«Գյուղացիք ասել են՝ ի՞նչ «պավեսկա », արա, տղուն են թաղում»,- ասաց նա։
Հարություն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ական Սուրենն իրեն դատի էր տվել, որ Նիկոլին հայհոյել էր։
«Երկու ամիս տարան-բերեցին արդյունքի չհասան»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գազ է փչել դեմքին, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին. ՔԿ-ն՝ ՔՊ-ականի մասնակցությամբ դեպքի մասին
- ՔՊ-ականը պատմում է, թե ինչպես է 7-ամյա արցախցի տղային «թողել չոլերում»
- Արագածավանում լարված իրավիճակ է, գյուղացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյային
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին