«Հրապարակ». Ինչու Արսեն Թորոսյանին առայժմ «ձեռք չեն տալիս»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի «ընդդիմադիր» պահվածքը թիմում նյարդային արձագանք է առաջացրել։ Նրան ֆրակցիայում չեն սիրում։
Նրա հետ շփվում է սորոսականների մի մասը միայն, նա, կարելի է ասել, միայնակ գայլի կարգավիճակում է, շփվում է Սոնա Ղազարյանի, Մարիա Կարապետյանի, Թագուհի Ղազարյանի, երբեմն էլ՝ Լենա Նազարյանի հետ։ ՔՊ-ականների մի խումբ Թորոսյանի հարցով անգամ դիմել է Փաշինյանին՝ ակնարկելով, որ նրա պահվածքն իր նկատմամբ դրսևորած ներողամտության հետևանք է։ Խոսքը քովիդի դեմ պայքարի հետ կապված վատնումների քրեական գործի մասին է, երբ նախարարն Արսեն Թորոսյանն էր։
Այդ գործով մի խումբ մեղադրյալներ են անցնում, մեծ թվով մարդիկ են հարցաքննվել, ու չնայած իրավապահները պարբերաբար սպառնում են, թե Թորոսյանին ևս կհարցաքննեն, բայց բանը դրան չի հասել։ Սակայն, խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, պատճառը բոլորովին այլ է։
Թորոսյանին առայժմ «ձեռք չեն տալիս», որովհետև առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, իսկ ՔՊ-ին և Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է հաղթել Երևանում։ Եթե նրան «ձեռք տան», չի բացառվում, որ Թորոսյանն ամեն ինչ շրջի քովիդի դեմ պայքարի պարետատան և պարետի ուղղությամբ՝ ներկայացնելով, որ չարաշահումների հետ ինքը կապ չունի, իսկ պարետը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին