«Հրապարակ». Պետությունը թանկ է վճարում կանանց վոյաժների համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեղեկացրեց, որ Բրյուսելում մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակի միջոցառմանը, որը, նրա խոսքով, նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։
Աննա Հակոբյանը նոր չէ, որ իրեն քաղաքական առաջնորդ է համարում, և նման միջոցառման էլ առաջին անգամ չէ, որ մասնակցում է․ նա 2019-ից սկսած՝ ամեն տարի Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը՝ ըստ էության, հաստատելով այն խոսակցությունները, որ ոչ միայն ամուսնու որոշումների վրա մեծ ազդեցություն ունի, այլ նաև՝ քաղաքական հավակնություններ։ Սակայն տիկնոջ ամբիցիաներն էժան չեն նստում մեր պետության վրա։
Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարներից պարզ դարձավ, որ նրան ուղեկցում են ՔՊ-ական մի խումբ կին պատգամավորներ՝ Հերիքնազ Տիգրանյանը, Լենա Նազարյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Թագուհի Ղազարյանը, որոնք, հավանաբար, նույնպես իրենց կին առաջնորդ են համարում։ ԱԺ նախագահի կարգադրության համաձայն, կանանց «գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի», կատարվել են ՀՀ 2023թ. պետական բյուջեով՝ ԱԺ միջոցների հաշվին։
Թե որքան են կանանց վոյաժները նստել հարկատուներիս վրա, պարզ չէ, բայց եթե այս կազմին ավելացնենք նաև Հակոբյանի վարսավիրին, թիկնապահին, օգնականին, պարզ է, որ պետությունը թանկ է վճարում այս հաճույքների համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները