Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն է
«Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։ Այս մասին որոշում է կայացրել կուսակցության քաղխորհուրդը։ Ասուլիսում կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Սահակյանը հայտնեց, որ այս որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին Երևանի բնակիչների հետ իրենց ակտիվ շփումների, նրանց հետ զրույցների, սոցոլոգիական հարցումների, ֆոկուս-խմբային հետազոտությունների արդյունքների և, իհարկե, կուսակցության անդամների կարծիքների հիման վրա։
«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք հավատարիմ ենք մեր որդեգրած դիրքորոշմանը՝ այն է համապետական ընտրություններից զատ ակտիվորեն պատրաստվել և ամենայն լրջությամբ մասնակցել բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, քանզի վստահ ենք, որ տեղական ինքնակառավարման մակարդակում ևս քաղաքական ուժերը պետք է լուրջ քաղաքական ծրագրեր ներկայացնեն, ստանձնեն պատասխանատվություն և ընթացիկ օպերատիվ խնդիրներից զատ իրական զարգացում ապահովեն համայնքներում, այնպես, ինչպես մենք դա անում ենք Ալավերդի խոշորացված համայնքում, Նոյեմբերյան խոշորացված համայնքում, Տաթև խոշորացված համայնքում, և դա անելու ենք Երևան քաղաքում», - ասաց Տիգրան Սահակյանը։
Նրա խոսքով, Մանե Թանդիլյանի առաջադրումը ևս մեկ անգամ ընդգծում է իրենց վճռականությունը ոչ միայն մասնակցել, այլև հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։
«Հավաստիացնում եմ, որ այս ընտրություններում մեր մասնակցությունը և հաղթանակը երկրում արմատական և խորքային փոփոխությունների առաջնորդության անշրջելի հայտ է մեր կողմից», - ասաց Տիգրան Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյանը՝ Ա. Վարդապետյանին. Կա ողջամիտ կասկած, որ գործի նկատմամբ կա քաղաքական ազդեցություն
- Տիգրան Սահակյան. Այս պահին մենք լրջորեն պատրաստվում ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին
- Ավինյանի անվան հետ կապվող կայքում Թանդիլյանին կասկածում են լցոնումների մեջ
- Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու
- Մանե Թանդիլյանի պաստառների ծավալի ու քանակի պաստառներ մեկ էլ Տիգրան Արզաքանցյանն է ունեցել. Վահագն Ալեքսանյան
- Օրենքով սեպտեմբերին է նախատեսված Երևանի քաղաքապետի ընտրությունները. Գնել Սանոսյան
- Թույլ չենք տալու խլել Երևանի կառավարումը երևանցուց․ Մանե Թանդիլյան
- Ովքե՞ր են հայտնել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու մասին
- Վիկտոր Մնացականյանը հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին
- Կառավարությունը Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, Ավինյանի ներկայությամբ, 10 մլրդ դրամ հատկացրեց մայրաքաղաքին
- Երևանի քաղաքապետի ընտրության հարցով ավագանու արտահերթ նիստը չկայացավ
- Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Երևանի բնակչությունն ավելանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան