Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին՝ քննարկելու ատոմակայանի կառուցման արժեքը և պարամետրերը
Ռուսաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերների հետ քննարկել իրենց տարածքում ատոմակայանների կառուցման ֆինանսական հարցերը, ինչպես նաև ագրեգատների հզորության հետ կապված պարամետրերը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարները հինգշաբթի այցելել են «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսը, որտեղ ծանոթացել են միութենական տարածքում իրականացվող տարբեր համատեղ նախագծերին
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի տաղավարում պատվիրակությունների ղեկավարներին պատմել են աշխարհի ամենաերիտասարդ և ամենաարդյունավետ կայանի՝ ռուս-բելառուսական ատոմակայանի համատեղ նախագծի մասին։
Միշուստինը Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է ծրագրի ֆինանսավորման համակարգի վրա։
Փաշինյանն իր հերթին նշել է, որ, ինչպես իրեն հայտնել են, «Ռոսատոմն» առաջարկում է կառուցել ընդամենը 1200 մեգավատ հզորությամբ բլոկներ, բայց ոչ ավելի ցածր։ «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն ասել է, որ ընկերությունը կարող է և 600 մեգավատտ անել, և 400, բայց դրանք կլինեն առաջնային նախագծեր և մի փոքր ավելի թանկ:
Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին և, այդ թվում, խոսեն արտադրողականության գնի մասին:
«Ալեքսեյ (Լիխաչով), այսօրվա դրությամբ ուրեմն պետք է քննարկենք գնային քաղաքականությունը։ Մենք պատրաստ ենք քննարկել, դա առաջնահերթ է։ Եվ նույնը Ղազախստանի գործընկերների հետ, մենք պատրաստ ենք», - ասել է ՌԴ վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մեզ մտահոգում է Վերին Լարսի անցակետի թողունակությունը
- Ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը
- Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով միջգերատեսչական խումբ է ստեղծվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին