Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակցի է արտաքսում
Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակից 30 օրվա ընթացքում պետք է լքեն Ռումինիան: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Ռումինիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի խնդրանքով Բուխարեստում Ռուսաստանի Դաշնության դեսպանին այսօր՝ 2023 թվականի հունիսի 8-ին, զեկուցվել է Ռումինիայի իշխանությունների՝ Ռումինիայում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչության դիվանագետների և տեխնիկական-վարչական անձնակազմի կրճատման որոշման մասին՝ սահմանափակելով նրանց թիվը Ռուսաստանի Դաշնությունում Ռումինիայի ներկայացուցչության դիվանագիտական և տեխնիկական-վարչական անձնակազմի թվին մոտ մակարդակով»,-ասված է հաղորդագրությունում։
Այսպիսով, Ռուսաստանը պետք է կրճատի 51 աշխատակցի՝ 21 դիվանագետի և 30 տեխնիկական և վարչական անձնակազմի։ Փաստորեն, դեսպանատանը պետք է մնա 11 դիվանագետ և 29 աշխատակազմ։
Ռումինիայի ԱԳՆ-ն նշել է, որ այս որոշումն արտացոլում է երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը։ Թե կոնկրետ ով պետք է հեռանա Բուխարեստից, Ռուսաստանի իշխանություններն իրենք կարող են որոշել, եթե չանեն, ԱԳՆ-ն միջոցներ կձեռնարկի դիվանագիտական ներկայացուցչության որոշ աշխատակիցների հավատարմագրումը չեղարկելու ուղղությամբ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատասխան քայլերի կդիմի:
Հարակից հրապարակումներ`
- Ռումինիան Թուրքիայից գնել է 18 միավոր «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ
- Նոր նամականիշներ՝ նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում» թեմային
- Ռումինիան Կիևից պահանջել է իր պատմական հողերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին