«Փաստ». ԼՀԿ-ում որոշել են Երևանի ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց որևէ դաշինքի
«Փաստ» թերթը գրում է.
«Աշնանը սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ուժերի ցանկը գնալով ավելի է «հարստանում»: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ դրանց կարող է մասնակցել նաև Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»:
Սակայն, մեր տեղեկություններով, մինչև վերջերս հստակ որոշում չկար՝ առանձի՞ն մասնակցել, թե՞ այլ ուժի կամ ուժերի հետ դաշինքով: Եվ ահա, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԼՀԿ-ում արդեն որոշել են ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց որևէ դաշինքի:
Մեր տեղեկություններով, վերջնական որոշում ունեն նաև ցուցակի առաջին համարի, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուի մասով: ԼՀԿ ցուցակը կգլխավորի Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԼՀԿ-ում սկսել են մարկետինգային ու PR-ային խմբեր վարձել, որոնք արդեն իսկ ինտենսիվ զբաղվում են քարոզչական «պրոդուկտ» պատրաստելու աշխատանքներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները