Գազի արտահոսք բնակարանում․ մեկ մարդ հոսպիտալացվել է
Հունիսի 8-ին, ժամը 01:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման, որը դադարեցվել է տեղի ուժերով։
Փրկարարները Վ․ Ա․-ին (ծնված 1949 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան