Հողազանգվածի սահք Քարագլուխ գյուղում, վնասվել են ճանապարհներ և պտղատու ծառեր
Հունիսի 7-ին, ժամը 10:49-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարագլուխ գյուղի «Կալեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել հողազանգվածի սահք․ վնասվել են ճանապարհներ և պտղատու ծառեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ լանջից տեղի է ունեցել մոտ 750 քմ մակերեսով հողազանգվածի սահք՝ 80-ից 100 մ երկարությամբ, ինչի հետևանքով վնասվել են հարակից այգիների պտղատու և դեկորատիվ ծառերը․ դաշտամիջյան ճանապարհը (մոտ 4 մ լայնությամբ և 40 մ երկարությամբ) փակվել է հողազանգվածով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան