Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան միջազգային փառատոնին
Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։ Հունիսի 8-ին «Դրամատիկական արվեստի դպրոց» Թատրոնի բեմում (Մեյերհոլդի Մեծ դահլիճ) Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման՝ Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով։
Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Հռիփսիմե Նահապետյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:
«Գարդենիա» ներկայացումը ուղերձ է այսօրվա հանդիսատեսի համար` ինքնաճանաչողության, կնոջ դերակատարման, նրան ուղղված նախախնամ մարտահրավերների վերլուծությամբ։
Ներկայացման առաջնախաղը կայացել է 2020թ-ի օգոստոսի 20-ին։
Փառատոնը շարունակում է ռուս հանդիսատեսին ծանոթացնել համաշխարհային թատերարվեստի լավագույն ձեռքբերումներին։ Այս տարի փառատոնը նշում է իր 30-ամյակը։
Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի ցուցադրությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 8-ը։ Փառատոնի մեկնարկը տրվել է մայիսի 24-ին։
Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Գարդենիա» ներկայացումը կմասնակցի նաև Պլատոնյան միջազգային 12-րդ փառատոնին։ Ներկայացման ցուցադրությունները նախատեսված են հունիսի 10-ին և 11-ին՝ Վորոնեժի Ա․ Կոլցովի անվան դրամայի պետական թատրոնի մեծ բեմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան