Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից
«Դատական նիստը փակ է եղել, հարիր չէ մանրամասներ ներկայացնել։ Դատական նիստը փակ է եղել Գայանե Հակոբյանի միջնորդությամբ ու ցանկությամբ»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով իրեն առևանգելու գործով 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին մեղավոր ճանաչելու, բայց պատիժը պայմանական չկիրառելու ու ազատ արձակելու մասին դատարանի որոշմանը։
Նա նշեց, որ իր նպատակն այն է, որ եթե որևէ միջադեպ տեղի է ունեցել, այլևս տեղի չունենա. «Եթե դատական համակարգը որոշում է, որ այս պայմաններով այդ նպատակն իրագործվում է, բնականաբար, դրան դեմ չեմ կարող լինել, նաև անձնապես կարող եմ ուրախ լինել»։
Աշոտ Փաշինյանը նշեց, որ գոհ է՝ իրավական գնահատական տրվեց միջադեպին, ինչը, նրա կարծիքով, շատ կարևոր է՝ անկախ ում է վերաբերում, ինչ միջադեպ է։
«Գոհ եմ նաև, որ արդարադատության համակարգն ու Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը կամ կանխարգելիչ միջոցն այս հանցանքի դեպքում շատ խիստ չէր Գայանե Հակոբյանի նկատմամբ»,- ասաց Աշոտ Փաշինյանը։
Նա նշեց, որ դատարանի որոշումը չի բողոքարկելու, որևէ առարակություն, միջնորդություն չի հնչել դատական նիստի այս որոշման դեմ։
Դիտարկմանը՝ կասկածներ կան, որ գուցե գործարք է տեղի ունեցել Գայանե Հակոբյանի հետ կամ գուցե ճնշումներ նրա նկատմամբ, Աշոտ Փաշինյանն ասաց. «Ոչ մի նման խոսակցություն չի եղել տիկին Գայանեի հետ: Այստեղ գործարքի բան չկա: Այն, ինչը տեղի ունեցավ այս նիստի ընթացքում և կայացված վճիռն աքսիոմատիկ ճշմարտությունների շարունակություն են: Որևիցե պյմանավորվածություններ կարիք չկար»:
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց
- Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքը
- Փաստաբան. Ենթադրում եմ, առկա է լրջագույն ճնշում` պաշտպաններից հրաժարվելու հարկադրանք
- Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից
- Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործը դատարանը կքննի դռնփակ ռեժիմով
- Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց բոլորը հավասար են օրենքի առաջ. Աշոտ Փաշինյան
- Բլեյան. Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. 24TV
- Վաղը տեղի կունենա Գայանեի դատական նիստը․ «Որդիների Կանչ» ՀԿ
- Պարզ էր՝ իրենք միայն Աշոտ Փաշինյան ունեին հարցաքննելու․Գայանե Հակոբյանի պաշտպան