Ավետիք Իշխանյան. Ահա, թե ինչ էր նշանակում «Պետությունն իմ ընտանիքն է, Հայաստանն իմ բոստանը» կարգախոսը
Իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է.
«Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն, իրենց արտասահմանյան վոյաժներում ընդգրկում են ոչ միայն բազմաքանակ, իբր խորհրդականներ, օգնականներ,թիկնապահներ, այլև իրենց ընտանիքի անդամներին՝ կանաց, երեխաներին։
Այո՛, Արցախը գտնվում է երկարատև շրջափակման, Հայաստանը պերմանենտ պատերազմի մեջ, իսկ քպ-ական պաշտոնյաներն ընտանյոք հանդերձ կյանքն են վայելում պետության հաշվին, իրենց սպասավորների ուղեկցությամբ։
Իհարկե, կյանքը վայելուց հետո նրանք մեծ-մեծ կբարբաջեն, թե որքան կարևոր հանդիպումներ ունեցան, որոնց ընթացքում ներկայացրեցին Հայաստանի շահերը։ Սուտ, սուտ, սուտ։ Իրականում, դուք բոլորդ , ինչպես քաղաքացու դեմքին, այնպես էլ թքած ունենաք և Արցախի և Հայաստանի ճակատագրերի վրա։
Ահա, թե ինչ էր նշանակում «Պետությունն իմ ընտանիքն է, Հայաստանն իմ բոստանը» կարգախոսը»։
Հարակից հրապարակումներ`
- Այո, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին. Ալեն Սիմոնյան
- Ալեն Սիմոնյանը, կինը, դուստրն ու 12 հոգանոց պատվիրակությունը՝ Լոնդոնում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա